Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի բողոքները՝ նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ:
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան։
Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ համաձայն է պաշտպանի ներկայացրած դիրքորոշմանը։ Բոլոր փաստաբանները (բացառությամբ Արայիկ Հարությունյանի պաշտպանի, որը հանդես է եկել պաշտպանյալին արդարացնելու միջնորդությամբ) դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը՝ ելույթներին նախապատրաստվելու համար:
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:









