Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ ընտրությունները կենսական էին Հայաստանի՝ որպես ազգային պետության պահպանման համար, իսկ Նիկոլ Փաշինյանը դիմել է կեղծարարությունների, ճնշումների, կիրառել վարչական ռեսուրս և աջակացվել աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Նրա խոսքով՝ Փաշինյանը լեգիտիմության լուրջ խնդիր ունի և մեծամասնության քվեն չի ստանում։
Նա նշում է, որ ատելությամբ ու սպառնալիքներով քարոզարշավը մի կողմից մոբիլիզացնում էր 20-25%-ին, մյուս կողմից՝ հեռու պահում գործընթացներից, բայց ակտիվ մասնակցությունը խանգարեց, և վերջին ժամերին սկսվեց զինվորներ բերելու գործընթացը։
Հայրապետյանը կոչ է անում կոնսոլիդացվել Արման Թաթոյանի, Հայկ Մարությանի և «Բոլորին դեմ եմ»-ի շուրջ՝ հիշեցնելով նրանց համատեղ 75 225 ձայների մասին։ Նա ընդգծում է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կարևոր դեր կունենա, մինչդեռ Ալիևը «մաքսիմալ» շարունակելու է օգտագործել Փաշինյանին։









