Հունիսի 2-ին Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուն ու նրա որդին, դաժան ծեծի էին ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը նշել էր․ «Ես իմ մեքենայի մեջ նստած էի։ Մեքենան կայանված էր տեսանելի վայրում Արտակ Գրիգորյանը, ով համայնքապետարանում աշխատում է որպես գովազդի բաժնի պետ, իր ընտանիքի հետ դուրս է գալիս համայնքապետարանից։ Նրա հետ էին կինը՝ Ժաննա Ասատրյանը, ով ՔՊ-ի ցուցակով թեկնածու է և որդին Սիփան Գրիգորյանը։ Ես ոչ մի բան չեմ արել, եկավ տղան, ինձ ասեցմի հատ դուրս եկեք խոսելու բան կա, ասեցի ես քեզ ճանաչում եմ, դու էսինչ մարդու տղան ես, ի՞նչ ա եղել։ Խմած, հարբած վիճակում էր, ասում ա՝ բա մեկ էլ չտեսնեմ, որ իմ ընտանիքին էդ աչքով նայես, կոկորդդ կկտրեմ ու խփեց։ Էդ պահին հավաքվեցին մի 40 հոգի ՔՊ-ի գրասենյակից ու սկսեցին ծեծել։ Ներկա էր նաև Արթուր Ափրիկյանը։ Ես չեմ կարող պնդել, բայց չեմ էլ բացառում, որ այս հարձակման պատճառը իմ քաղաքական հայացքներն են ու Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած նախկին զրույցը, երբ եկեղեցին ու կաթողիկոսին թիրախավորելու մասին հարց էի տվել»։









