Foto

Ձեր ստաժը հաշվի ենք առնելու ու ստանալու եք ձեր արդար աշխատանքի արդար վարձատրությունը․ Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը դիմել է հող մշակողներին։

«Գյուղերում հող մշակողները, ում աշխատած տարիները աշխատանքային գրքույկի մեջ չեն գրում ու ստաժի մեջ չեն հաշվարկում: Նույնը վերաբերում է նաև նրանց, ում ասում են, թե արխիվը չկա, աշխատանքային գրքույկ չկա: Մենք ձեր ստաժը հաշվի ենք առնելու ու դուք դրա համար ստանալու եք ձեր արդար աշխատանքի համար արդար վարձատրությունը։ 

Քվեաթերթիկ 6։

Արդարությունը գալիս է», - գրել է Թաթոյանը