Foto

Երևանում վթար է եղել․ մոպեդավարը հիվանդանոցում է

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 57-ամյա Սուսաննա Հ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Բախման հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը, ով օտարերկրացի է։

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում «Chevrolet»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։