ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած զանգվածային մաքսատուրքերը։
ԱՄՆ Գերագույն դատարանը շեշտել է, որ օրենքը, որի հիման վրա նախագահը մաքսատուրքեր է սահմանել, թույլ չի տալիս դա անել։ Այժմ ամերիկյան բիզնեսը կարող է ստորին ատյանների դատարաններում պահանջել վերադարձնել արդեն վճարված տուրքերը, իսկ դա գրեթե 150 մլրդ դոլար է։
Թրամփն արդեն արձագանքել է դատարանի որոշմանը՝ այն անվանելով «խայտառակություն»։









