Ինչպես նոյեմբերի 10-ին հայտնել էր Shamshyan.com-ը, Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, տարեցների և երեխաների աչքի առաջ, զարմանալի է, որ այդ միջադեպի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, չեն տիրապետել օպերատիվ իրավիճակին, կարելի է ասել տեղում ոչ միայն դոփել են, այլ նաև աշխատանքում հապաղել են, քանի որ ինչպես տեղեկանում ենք սպանվածի ընկերներից, մինչ այդ՝ ամսիներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ, օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել է Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու է բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել են, որ դանակահարության հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։
Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն», «առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։









