Կիպրոսում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Լիբանանում, հաղորդում է Independent-ը։
Նշվում է, որ Կիպրոսի երկրաբանական հետազոտությունների վարչության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պաթոս քաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևելք, 15 կիլոմետր խորության վրա։
Կիպրոսի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ Պաթոսի շրջանի հասարակական շենքերը կարճ ժամանակով տարհանվել են երկրաշարժից հետո։
Հաղորդվում է, որ չնայած Կիպրոսը գտնվում է սեյսմիկ ակտիվ տարածաշրջանում՝ նման իրադարձություններից զգալի վնասները հազվադեպ են լինում։
Հաղորդվում է, որ Կիպրոսում ուժեղ ցնցումները շարունակվում են։









