Foto

Պատարագը հո ՔՊ-ի հավա՞քը չի, որ ծափ տան, էդ քիչ ա, ձեր DJ-ին էլ տարեք․ Շարմազանով

Պատարագը հո ՔՊ-ի հավա՞քը չի, որ ծափ տան, էդ քիչ ա, ձեր DJ-ին էլ տարեք: 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե մասնակիցներն են որոշում՝ եկեղեցում ծա՞փ տան, թե ոչ:

«Հիմա էլ ասում ա՝ ես պիտի մաքրվեմ, նոր գնամ Էջմիածին … Գիտի իրանց ՔՊ-ի հավաքն ա, պիտի ծափ տան, մի հատ էլ իրանց DJ-ին թող տանեն, դիջեյական հավաքույթ անեն», – նշեց Շարմազանովը։

Քաղաքական գործիչը նկատեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բոլորին հորդորում է հղում չանել իր բանավոր խոսքին:

«էդ էլ թազա «կռուտի՞տ» ա, չհասկացա, հո ձեր տանը նոր տարվա կենա՞ց չես խմել, որ խոսակցությունները կարևոր չեն, բանակցային պրոցեսի մասին ա խոսքը: Ուզում ա ասի՝ բանավոր խոսքը «ասնավանի» չի: Այ քեզ բան, կամերաների դեմը հանցանք գործի, չես հաստատի»:

 

Հասմիկ Կիրակոսյան