ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Կարեն Հայրապետյան Էդիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Արարատի մարզ, գ. Դաշտավան, Մասիս – Էջմիածին խճուղի 21)։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում՝ թերլիցքավորում։
Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։









