Բաքվում պահեստազորից զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնող սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի։
Ըստ ԱՊԱ-ի, համապատասխան օրինագիծը քննարկվում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում։
Նշվում է, որ ըստ օրինագծի զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել վեց ամսով։









