Foto

Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալվածը կալանավորվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված անձը կալանավորվել է. այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։

Նշենք, որ կալանավորվածը Սասուն Առուշանյանն է։

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 27 տարի անց բացահայտվել է Խոռխոռունու սպանությունը, մեկ անձ՝ Ս.Ա-ն ձերբակալվել է։

Ըստ հաղորդագրության՝ ձեռք բերված փաստերի հիման վրա պարզվել է, որ ոմն Ս.Ա.–ն, Հ.Ն.–ն և Ա.Ա.–ն 1998 թ. դեկտեմբերի 10–ին շահադիտական դրդումներով, Ս.Ա.–ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։