Foto

Ալիևը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին և պատմել «Արաքս» միջանցքի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, որտեղ  «գլոբալ մեդիաֆորում» էր անցկացվում, իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին։

«Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները շարունակվում են շատ լավ մակարդակով, Իրանի հետ մեր հարաբերությունները հիանալի են, և այդ հարաբերությունները կշարունակվեն։ Վերջերս մենք Խանքենդի քաղաքում (Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Ստեփանակերտ — խմբ․) ընդունել ենք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ինչը դրական իրադարձություն էր»,- հայտարարել է Ալիևը։

Ինչ վերաբերում է Արաքս գետի վրայով «Արաքս» միջանցքի կառուցման գործընթացին, Ադրբեջանի նախագահն ասել է.

«Այս միջանցքի կառուցման գործընթացը լավ է ընթանում, և մեր կողմից այս նախագիծը գրեթե ավարտված է, և մենք սպասում ենք, թե երբ իրանական ընկերությունը կավարտի Իրանի հետ կապված հատվածը։ Մենք ավարտել ենք այս միջանցքի կարևոր հատվածը Աղբանդ-Քալալա-Ջուլֆայում, կարծում եմ՝ այս նախագիծը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա վերջ»։

Ըստ Ալիևի, «Իրանի տարածքից մինչև Ջուլֆա երթուղին կառուցվում է և շուտով շահագործման կհանձնվի որպես երկաթուղային երթուղի»։